Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու. Արթուր Վանեցյանը՝ քառօրյա պատերազմի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

արթուր

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ինստագրամում գրառում է արել քառօրյա պատերազմի վերաբերյալ:

«Չորս տարի առաջ մեր զինված ուժերը՝ ռազմի դաշտում և բռունցքված մեր ժողովուրդը` թիկունքում ևս մեկ անգամ վերահաստատեցին սեփական հայրենիքում ապրելու և արարելու իրենց անվիճելի իրավունքը:

Վերահաստատեցին այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են: Վերահաստատեցին` զոհասեղանին դնելով անկախության սերնդի լավագույն որդիների արյունը, կերտելով հերոսության նոր պատմություններ, կամրջելով արցախյան հաղթական գոյամարտը կերտած նախկին ու գալիք սերունդների կամքը` ինչ էլ լինի, երբ էլ լինի, ինչ գնով էլ լինի` տեր կանգնել սեփական հայրենիքին ու պաշտպանել նրա սահմանները:

Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղեք: Ձեր գործն անմահ է: Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու»,- գրել է Արթուր Վանեցյանը: