ԱՀ նախագահը Ապրիլյան պատերազմի կապակցությամբ ծաղկեպսակ է դրել Թալիշի հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Թալիշ գյուղ և Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում:

Նույն օրը երկրի ղեկավարը Թալիշում հրավիրել է խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ՝ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել են բանակաշինության և պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման հետ կապված հարցեր: