ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգվել են մինչև ապրիլի 30-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News     

Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը։ Երկրում աշխատավարձերի վճարում պահպանվել է։

ՌԴ նախագահն այդ մասին հայտարարել է, երբ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում երկրորդ ուղերձով է դիմել ռուս ժողովրդին։  

ՌԴ-ում ոչ աշխատանքային էր հայտարարվել գործող շաբաթը: