Վիտալի Բալասանյանը կընդունվեր Երևանի կողմից, եթե արցախցին իր բախտը նրա հետ կապեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ՝ Արցախի ընտրություններում որևէ արտառոց և անտրամաբանական գործընթաց չի եղել։ 
Ըստ պատգամավորի՝ արցախցին նայել է ոչ միայն թեկնածուների՝ Արցախի անվտանգության վերաբերյալ դրույթներին, այլև տնտեսական, մշակութային ծրագրերին։ 

«Հաջողության են հասել այն թեկնածուները, ովքեր շեշտում էին, որ ՀՀ-ն ու Արցախը նույն վեկտորով պետք է շարժվեն»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Իգիթյանը՝ ընդգծելով, որ պաշտոնական Երևանի համար նախընտրելի թեկնածուն նա էր, ով վստահություն կունենար Արցախի ժողովրդի մոտ, այդ թվում՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։