Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը. Worldometers

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 2, 24News

․

Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը, հիվանդությունից 51 375 մարդ է մահացել: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,000,955-ի, որոնցից ապաքինվել են 210,244-ը: Վարակակիր է 739,336 մարդ:

Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ մահվան դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում (235 190), Իտալիայում (115 242), Իսպանիայում (110 238):

Մեծ թվով վարակվածներ ունի նաև Շվեյցարիան (18 827), Թուրքիան (18 135), Կանադան (11 068), Ավստրիան (11 076), Հարավային Կորեան (9976), Պորտուգալիան (9034), Բրազիլիան (7031), Իսրայելը (6808), Շվեդիան (5466), Ավստրալիան (5139):
                                                                                                                                                              Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Այն տարածվել է 180 երկրում: