Հայաստանում կորոնավիրուսից 7-րդ մարդն է մահացել․ ԱՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 3, 24News

կորոնավիրուս

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»:

Մինչ այս դեպքը Հայաստանում մահացել էր կորոնավիրուսով վարակված 6 մարդ: