«Ռումինիայի հայկական համայնքը մեկուսացված է, վարակաիր չկա. Վարուժան Ոսկանյան». «Արմենպրես

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

վարուժամ

Չնայած կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակին՝ Ռումինիայի հայկական համայնքը շարունակում է ակտիվ լինել, միասնական՝ միմյանց ոգևորելով ու սատարելով առցանց հարթակում: Այդ մասին «Արմենպրես»-ին պատմել է ռումինահայ պետական-քաղաքական գործիչ, տնտեսագետ, գրող, Ռումինիայի հայոց միության հիմնադիր և նախագահ Վարուժան Ոսկանյանի հետ:

Ըստ նրա՝ Ռումինիայում ապրող հայերն այժմ մեկուսացված են. մարդիկ աշխատանքի չեն գնում՝ փորձելով իրենց գործերն անել տնից:

«Մեր համայնքում ոչ ոք վարակված չէ, և ես հույս ունեմ, որ ոչ ոք չի էլ վարակվի: Ինչպես արդեն ասացի, մենք տանն ենք, մեկուսացված, բայց միևնույն ժամանակ համակարգչի, բջջային հեռախոսների միջոցով համայնքը կարողանում է համախմբված մնալ և մեր աշխատանքն առաջ տանել: Հաճախ ենք խոսում միմյանց հետ, չենք զգում հեռավորությունը, և բոլորս ենթարկվում ենք վիրուսի կանխարգելմանն ուղղված պահանջներին»,-նշել է Ոսկանյանն ու հավելել, որ այս օրերին Ռումինիայում հայկական եկեղեցին պատարագներն օնլայն հարթակում է մատուցում, ուստի հավատացյալները չեն կարողանում այցելել եկեղեցի, բայց այն բաց է:

Վարուժան Ոսկանյանը նաև նշել է որ նախկինում համայնքում 50-60 հազար մարդ կար, բայց  շատերը գաղթեցին ԱՄՆ, Ֆրանսիա և այլ երկրներ, սակայն համայնքն այսօր էլ շարունաում է Ռումինիայում բավականին ազդեցիկ մնալ, քանի որ ունի ավանդույթներ: Տեղի հայերը հավատարիմ, օրինապահ քաղաքացիներ են: