ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 6000-ից ավելի մարդ․ աշխարհում վարակակիր է 1մլնը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News     

կորոնավիրուս

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1 միլիոնը, որից առողջացել է 214 հազարից ավելին։ Մահացել է 52 հազար 420 -ը։ Վարակը տարածվել է աշխարհի շուրջ 207 երկրում։

ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդացության  245 հազարից վաելի դեպք է գրանցվել։ Մահացել է ավելի քան 6000 մարդ։ Ապաքինվածների թիվն անցնում է 10 հազարից։

Իտալիայում գրանցվել է վարակման 115 հազարից ավելի դեպք, մահացել է 13 հազար 974-ը, ապաքինվել 18 հազար 278-ը։

Իսպանիայում վարակակիր է՝ 112 հազար 605-ը, որից առողջացել է 26 հազար 743-ը, մահացել է՝  10 հազար 348-ը։

Չինաստանում վարակ է հաստավել  շուրջ 80 հազար մարդու մոտ, որից առողջացել է 76 հազար 572-ը, մահացել՝ 3322-ը։

Կորոնավիրուսով հիվանդացությամբ երկների ցանկին և թարմացվող տվյալներին կարող եք ծանոթանալ տեսանյութում