Հայտարարագրերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News     

ՊԵԿ

2019 թվականի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով:

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է հայտարարագրման հետ կապված մնացած գործողությունները նույնպես կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Հարկային մարմինը ավտոմեքենաներ օտարած ֆիզիկական անձանց տրամադրել է հարկ վճարողի հաշվառման համարներ: Դրանք տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքի էլեկտրոնային ծառայություններ բաժնի «Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկություն» ենթաբաժնում:

Քաղաքացիները կարող են զանգահարել ՊԵԿ՝ կատարված գործարքների մասով հաշվետվության լրացման ձևաչափը և վճարման ենթակա գումարի չափը ճշտելու համար: Այնուհետև մինչև պարտավորության վճարման վերջնաժամկետը՝ ապրիլի 20-ը անհրաժեշտ է փոխանցում կատարել միասնական հաշվին՝ 900008000490՝ փոխանցման փաստաթղթում պարտադիր նշելով հարկ վճարողի հաշվառման համարը:

1) Նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն ունեցող ֆիզիկական անձինք պետք է մուտք գործեն «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»:

Ի դեպ, էլեկտրոնային ստորագրության ակտիվացման քայլերը նկարագրված են www.ekeng.am կայքում:

2) Իսկ նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն չունեցող ֆիզիկական անձինք առցանց լիազոր գրանցվելու համար կարող են լիազորել այլ անձի, ով ունի նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն:

Լիազոր անձը ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներից բացառապես մեկին, ցանկալի
է` ըստ բնակության վայրի, պետք է ներկայացնի.
ա) ֆիզիկական անձի կողմից լրացված և ստորագրված դիմումի լուսապատճեն
բ) ֆիզիկական անձի կողմից լիազորին տրված, ստորագրված լիազորագրի լուսապատճեն,
գ) էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի հաղորդագրություն՝ նշված հղումով մուտք գործելու համար,
դ) ֆիզիկական անձի անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,
ե) լիազորված անձի նույնականացման քարտի լուսապատճեն: