Պատրիկ Դևեջյանը հուղարկավորվեց. ի՞նչ էր ֆրանսիահայ գործչի հայկական անունը. «Arevelk.am»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

պատրիկ

«Arevelk.am»-ը գրում է որ Ֆրանսիայում օրեր առաջ կորոնավիրուսից մահացած քաղաքական գործիչ, 75-ամյա Պատրիկ Դևեջյանի հուղարկավորությունը կայացել է մարտի 2-ին Ֆրանսիայի Մարե թաղամասում գտնվող Սուրբ Խաչ հայ կաթոլիկ եկեղեցում:

Հուղարկավորությանը, ըստ աղբյուրի, մասնակցել են կինը՝ Սոֆի Դևեջյանը, չորս որդիները և սահմանափակ թվով մարդիկ:

Պատրիկ Դևեջյան մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել հայ ու ֆրանսիացի քաղաքական գործիչները՝ նկատելով, որ նա տպավորիչ քաղաքական գործունեություն է ունեցել Ֆրանսիայում՝ լինելով  նախարար, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ, քաղաքապետ, իսկ 2007 թվականից ի վեր՝ նաև Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ: 

2014 թվականին ՀՀ անկախության տոնի առթիվ, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Պատրիկ Դևեջյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Պատրիկ Դևեջյանը սովորել է այկական դպրոցում, 1955-1959 թվականներին սովորել է  Սամուէլ Մուրատյան վարժարանում, և որ նրա իսկական անունը Գարեգին է, բայց քանի որ, այդ օրերի՝ ֆրանսիական օրենքի համաձայն, նա պետք է ունենար նաև ֆրանսիական անուն, և Դևեջյանը ընտրել էր Պատրիկը: