Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

եղանակ

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 3-4-ը, 6-7-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակ

Երևան քաղաքում՝

Ապրիլի 3-4-ը, 6-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-17 մ/վ արագությամբ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակ

Երևան քաղաքի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.50C (1975 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -2.00C (1982 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 11.00C