ՉԺՀ-ում փորձարկված՝ COVID-19-ի դեմ ռուսական դեղամիջոցը, հնարավոր է, մատակարարվի ՀՀ-ին.ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

կորոնա

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով «Մեդսինթեզ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պետրովին, գրում է, որ ռուսական «Տրիազավիրին» դեղամիջոցի խմբաքանակը, որը Չինաստանում կորոնավիրուսի բուժման փորձարկում է անցնում, մատակարարվել է նաև Թուրքմենստանին: Ըստ մշակողների՝ այն արդյունավետ է գրիպի 15 տեսակի դեմ:

Աղբյուրը նաև նշում է, որ դեղամիջոցը՝ որպես մարդասիրական օգնություն, ուղարկվել է նախ Չինաստան կորոնավիրուսի բուժման փորձարկման համար:

«Դեղամիջոցը մատակարարել ենք  Թուրքմենստան: Սա մարդասիրական խմբաքանակ չէ, միջոցներ են հատկացվել, և նրանք գնել են այն իրենց համար: Խմբաքանակը մեծ էր՝ մոտ 2 հազար փաթեթ», - ասել է Պետրովը, ապա հավելել, որ բանակցություններ են ընթանում այն Հայաստանին ևս մատակարարելու մասով:

«Տրիազավրինը»՝ ազոլոազինների ընտանիքի ուղիղ ազդեցության ռուսական հակավարակային դեղամիջոց է: Ըստ մշակողների՝ այն արդյունավետ է գրիպի 15 տեսակի դեմ: