Օդային և ցամաքային սահմանը հատողները կստուգվեն ԱԱՏՄ-ին նվիրաբերված ջերմաչափիչ նոր սարքով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

նորսարքավորում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերության շրջանակում, վերջինս նվիրաբերել է ջերմաչափիչ նոր սարք, որը համալրել է տեսչական մարմնի տեխնիկական բազան և թույլ է տալիս ջերմաչափել ՀՀ օդային և ցամաքային սահմանը հատող ցանկացած անձի։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը:

Նոր ջերմաչափը տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում` բարելավելու ընթացիկ աշխատանքը։ Այն ապահովում է հեռահար ավտոմատ ջերմաչափում, ինչը թույլ է տալիս իմանալ, թե ՀՀ մուտք գործող ուղևորահոսքում ջերմող անձ կա՞, թե՞ ոչ։ Ըստ ընթացակարգի՝ ջերմող անձինք առանձնացվում են մյուս ուղևորներից, և նրանց մոտ ուսումնասիրվում է վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը։