Կարեն Առուստամյանը նշանակվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News    

ստորագրություն
 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Առուստամյանին  հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը.

Կարեն Առուստամյանին նշանակել Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար»: