Կորոնա գարեջուրը ժամանակավորապես չի արտադրվի. Reuters

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

կորոնա

«Grupo Modelo» ընկերության ղեկավարը հայտարարություն է տարածել՝ ըստ որի ժամանակավորապես դադարեցնում է «Կորոնա» ապրանքանիշի գարեջրի և մի շարք այլ արտադրատեսակների արտադրությունը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Աշխարհի 180 երկիր արտահանվող գարեջուրն արտադրող ընկերության տնօրենը հայտնել է, որ նման որոշում կայացրել է, քանի որ Մեքսիկայում, կորոնավիրուսով պայմանավորված, այժմ արտակարգ դրություն է և կան տնտեսական մի շարք սահամանփակումներ:

Նշենք, որ Մեքսիկայում կա կորոնավիրուսի գրանցված 1510 դեպք, որից 50-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսից վերականգնվել է 633 մարդ: