ԱԱՏՄ երկու աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Հակոբ Ավագյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

կորոնավիրուս

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի երկու աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Ցավոք, մեր հերթապահներից ևս վարակվեցին: Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել: Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս վարակը: Նա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց՝ մեկուսացման: Մյուսի մոտ, որն իր հետ հերթապահության էր, ևս ախտորոշվեց վարակը, հիմա նրա վիճակը շատ լավ է»,- հավելել է Ավագյանը:

Տեսչական մարմնի ղեկավարը նաև հայտնել է, որ Երևանի տարածքային կենտրոնից այս պահին ունեն 14 ինքնամեկուսացված և 17 մեկուսացված անձ:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ  կա կորոնավիրուսի գրանցված 736 դեպք, որից  7-ը՝ ահվան ելքով: Թեստերից 3258-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 686 մարդ: Կորոնավիրուսից վերականգնվել է 43 քաղաքացի: