Կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված գանձապետարանի հաշվին կա 864 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

կորոնավիրուս

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 03.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 864664835.7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3346: 

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ավելի վաղ բացել էր գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ 

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։