Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են «Զվարթնոց»-ում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են Զվարթնոց օդանավակայանում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Վաչիկ Գրիգորյանը:

«Քաղաքացիները մնացել են օդանավակայանում...

Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են Զվարթնոց օդանավակայանում: Թռիչքներն անժամկետ հետաձգվել են, իսկ տոմսերի գումարները չեն վերադարձնում քաղաքացիներին: Որպես պատճառաբանություն բերվել է այն, թե ՌԴ-ն հրաժարվում է ընդունել ուղևորներին, և ինքնաթիռները դատարկ են վերադաևձել Ռուստաստան: Քաղաքացիներն անելանելի վիճակում են հայտնվել, ոչ ոք չկա, որպեսզի պատասխանի նրանց հարցերին:

Հետաքրքիր է ինչո՞վ է զբաղված Քաղավիացիան և Կառավարությունը, ինչու՞ նախապես տեղյակ չեն պահել մարդկանց: Հույս ունեմ բարձրաձայնելուցս հետո խնդիրն արագ կկարգավորվի:

Նշեմ, որ ուղևորների մեջ կան մանկահասակ երեխաներ»:

Նշենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ով ապրիլի 3-ին 18։50-ին նախատեսված Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ։

Գրառմանը կից՝ Գրիգորյանը ներկայացրել է իրավիճակը պատկերող լուսանկարներ:

Տեսանյութը՝ Էրիկ Շահբազյանի ֆեյսբուքյան էջի