Լոռում կա կորոնավիրուսով վարակվածության 8 դեպք, վերականգնվել է 1-ը. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

կորոնավիրուս

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լոռում գրանցված կորոնավիրուսի դեպքերի թվին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է: Նրանցից 1-ն առողջացել է և դուրս գրվել, մյուսները ստանում են ստացիոնար բուժում: Բոլոր վարակակիրների կոնտակտավորները հայտնաբերված ու մեկուսացված են: Հարգելի՛ լոռեցիներ, մնացեք տանը, օգնեք իրավիճակը Լոռու մարզում վերահսկելի պահել: Մի՛ վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունն ու կյանքը»: