Վտանգ կա, որ հավաքված տվյալներն ի չարս կօգտագործվեն․ Սինգապուրի օրինակը մեզ մոտ չի աշխատի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News 

«Իրավական ուղի» հկ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը բնակչությանը տեղորոշելու համար բջջային օպերատորների կողմից պարետին տրամադրվող տեղեկությունների մեջ անհամաչափություն չի տեսնում, բայց խոսակիցների, հաղորդագրությունների մասով, ըստ նրա, խիստ անհամաչափություն կա և կառավարության ներկայացուցիչների պարզաբանումներն ամենևին համոզիչ չեն։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերի ժամանակ։

Մելիքյանի կարծիքով՝ որևէ իրավիճակ չի կարող պետությանը թույլ տալ, որ անձին ստիպի հեռախոսում ներբեռնել ինչ-որ հավելված։ 
«Խայտառակություն էր ինչպես օրենքի բովանդակությունը, այնպես դրա ընդունումը։ Ինձ համար համոզիչ չէին կառավարության հիմնավորումները։ Գերագույն պոպուլիզմ է, երբ մարդիկ վեր են կենում եւ ասում՝ մենք մարդ ենք փրկում, իսկ դուք՝ խոչընդոտում։ Սա անհամաչափ միջամտություն է մարդու անձնական ու ընտանեկան գաղտնիությանը»- ասել է Ռուբեն Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։