Յուրի Խաչատուրովից չէի սպասում. նրա՝ քննիչ հանձնաժողով չներկայանալը խնդիրներ կստեղծի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News 

ՀՀ ԶՈւ նախկին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի շահերից է բխում ներկայանալ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Նրա ներկայանալը ճիշտ կլիներ և իր, և հանձնաժողովի համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

Քննիչ հանձնաժողովի անդամի խոսքով՝ Խաչատուրովի չներկայանալը չի պարալիզացնի հանձնաժողովի աշխատանքները, բայց որոշակի խնդիրներ կստեղծի։

«Ունենք փաստեր, որոնց մասին հրապարակային չենք կարող խոսել՝ պետական գաղտնիք պարունակող են։ Սրանով է պայմանավորված, որ Խաչատուրովին ուզում ենք լսել հանձնաժողովում, ոչ թե հրապարակային»,- ասել է պատգամավորը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։