Հիվանդանոցում կա մոտ 200 պացիենտ, 12-ն ինտենսիվ թերապիա է ստանում․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News 

«Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ, որը գտնվում է Օրթոպեդիայի ինստիտւոտում»։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ հիվանդանոցում կա մոտ 200 պացիենտ, 12-ն ինտենսիվ թերապիա է ստանում։

Արսեն Թորոսյանը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակում ցուցադրեց, թե ինչպես է կառուցվում ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլը։