Վանաձորում ևս ունենք կորոնավիրուսով հաստատված վարակակիրներ․ քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News 

․

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Վանաձորում ևս կան կորոնավիրուսի վարակակիրներ։

«Հարգելի համաքաղաքացիներ, Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից):

Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները:

Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է ,և չի կարելի մեր անկազմակերպվածության,անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը»,- գրել է Ասլանյանը: