«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. ՀՀ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News 

․

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ՀՀ քաղաքացիները «Դոմոդեդովո» օդանավակայանից տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց՝ հրապարակելով կարճ տեսանյութ:

Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։

Մեր հայրենակիցները չվերթների չեղարկման արդյունքում ստիպված էին գիշերել օդանավայականում: Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: