Չինաստանը կօգնի աֆրիկյան երկրներին` կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում․ «ՏԱՍՍ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News 

կորոնա

Չինաստանը անհրաժեշտ օժանդակություն կտրամադրի աֆրիկյան երկրներին` նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: Այս մասին հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Նամիբիայի նախագահ Հեյգ Գինգոբի հետ հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք անհանգստացած ենք Աֆրիկայում համաճարակաբանական իրավիճակով, Չինաստանը կներդնի բոլոր ջանքերը՝ օգնելու համար Նամիբիային և մայրցամաքի մյուս երկրներին համաճարակի դեմ պայքարում, ինչպես նաև կկիսվի կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձով»,- ասել է Ցզինպինը։

Վերջին տվյալների համաձայն՝ ապրիլի 3-ի դրությամբ մայրցամաքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7,028-ին, մահացել է 284 մարդ, վերականգնվածների թիվը 561 է:

Աֆրիկայի 54 երկրներից  50-ում արդեն իսկ հայտնաբերվել են վարակի դեպքեր: