Գուգարք գյուղի «Սբ. Սարգիս» մատուռի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

մեքենա

Ապրիլի 4-ին՝ ժամը 03։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի «Սբ. Սարգիս» մատուռի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Սբ. Սարգիս» մատուռի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված։