Pink-ը վարակվել է կորոնավիրուսով․ РИА Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News       

Փինք

Ամերիկացի երգչուհի Pink-ն ասել է, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել և որ COVID-19-ի համաճարակաի դեմ պայքարին մեկ մլն դոլար է փոխանցել։

 «Երկու շաբաթ առաջ իմ երեքամյա որդու՝ Ջեյմսոնի և ինձ մոտ կորոնավիրուսի ախտանիշներ հայտնվեցին։  Իմ թեստի արդյունքները դրական էի»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Twitter-ում գրել է Pink-ը։

Ըստ նրա՝ կորոնյավիրուսի հաստատվելուց հետո, իր ընտանիքի անդամները 2 շաբաթ մնացել են տանն ու հետևել բժշկի ցուցումներին։

«Մի քանի օր առաջ մենք կրկնակի թեստ արեցինք, և բարեբախտաբար, արդյունքը բացասական է»,- գրել է երգչուհին։