Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

թուրք

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ իրականացրել է «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան, 4 քուրդ զինյալի է սպանել։ Գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական զինվորական ստորաբաժանումները սպանել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալներին, որոնք փորձել են մուտք գործել Սիրիայի հյուսիս-արևելք։