Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստի օրը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News  

Փաշինյան Թովմասյան
     

Սահամանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի գործով առաջին դատական նիստը նշանակվել է մայիսի 13-ին:

Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ՍԴ նախագահն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանությանը։ Թովմասյանըն ասել էր՝ եթե վարչապետը փաստ չներկայացնի, զրպարտության համար դատարան կդիմի։ 

Վարչապետը որպես փաստ գրիչի լուսանկար էր հրապարակել, որը Թովմասյանն էր իրեն նվիրել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։