Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 600 զինծառայող․РИА Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News     

կորոնավիրուս

 

Մոտ 600 զինվորական ֆրանսիայում վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտարարել է  Ֆրանսիայի Պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին, գրել է РИА Новости-ն։

Ֆրանսիայի Առողջապահության գլխավոր վարչության պետ Ժերոմ Սալոմոնը հայտարարել էր, որ հանրապետությունում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 6,5 հազարը, երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64 338-ի:

«Մեր զինվորականներից շուրջ 600-ը վարակվել է COVID-19-ով: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Ցանկանում եմ ընդգծել, որ դա մեր մարտական պատրաստվածության վրա չի ազդել»,- ասել է նախարարը։