«Ռոման» կրկին դիմել է «Արսենալին»՝ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու առաջարկով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News 

սպորտ

Իտալական «Ռոման» կրկին դիմել է «Արսենալին»՝ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու առաջարկով: Այս մասին հայտնում է Daily Express-ը:

Աղբյուրը չի նշում, թե այս անգամ որքան գումար է առաջարկել իտալական ակումբը: Ավելի վաղ, «Ռոման» մեկ անգամ մերժում ստացել էր՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով 10 միլիոն եվրո: Արսենալը հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20 միլիոն եվրո ստանալ: