Իրանում մեկ օրում կորոնավիրուսի 2560 նոր դեպք է գրանցվել․ վարակակիր է 55743-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

իրան

Իրանում ապրիլի 4-ի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2.560-ով: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 55.743: Մահացածների թիվն ավելացել է 158-ով՝ կազմելով 3 հազար 452: Ապրիլի 4-ի տվյալներով մեկ օրում ապաքինվածների շարքը համալրել է 1.801 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է 19 հազար 736:

Հիշեցնենք, որ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը ժամը 14:30-ի դրությամբ հասել է 1 119 654-ի, մահացածների թիվն անցել է 59 հազարը՝ հասնելով 59238-ի, ապաքինվածների թիվը 232 218 է: Այդ մասին տեղեկանում ենք «Roylab Stats»-ի տեղեկատվական բազայից:

Վարակվածների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն որտեղ կա ավելի քան 278 հազար հաստատված դեպք կա, որից մահացել է 7403 մարդ:

2-րդ տեղում Իտալիան է, որտեղ կա ավելի քան 119 հազար վարակված, որից 14641 մարդ մահացել է:
3-րդը Իսպանիան է, որտեղ ևս մոտ 119 հազար վարակված կա, որից 11 հազարը մահացել է:
4-րդ տեղում Գերմանիան է, որտեղ վարակված է ավելի քան 91 հազար մարդ, որից 1277-ը մահացել է:
5-րդ-ում Ֆրանսիան է որտեղ կա մոտ 82 հազար վարաված, որից 6507-ը մահացել է: 
6-րդում վարակի էպիկենտրոն Չինաստանն է, որտեղ վարակակիրների թիվը մոտ 81 հազար է որից մահացել է 3226 մարդ:

Նշենք, որ մահացության թվով այս պահին առաջին հորիզոնականում Իտալիան է: