Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News 

հասարակական

Ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Մուրացանի փողոցի թիվ 11 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչնր՝ 34-ամյա Աղվան Գ-ի վարած Mercedes մակնիշի 34 FA 527 համարանիշի և 68-ամյա Արշալույս Վ-ի վարած Opel մակնիշի 34 DN 446 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Արշալույս Վ-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 30-ամյա Արփինե Բ-ն, 30-ամյա Արմենուի Չ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։