Վրաստանում Շտապ օգնության բժիշկը վարակվել է կորոնավիրուսով. Ալիք Մեդիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

վրաստան

Թբիլիսիում Շտապ օգնության ծառայության բժշկուհիներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

Այս մասին հայտնել է անհետաձգելի բուժօգնության և արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտի ղեկավար Ամիրան Գոգիտիձեն: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Նախանշանները երեկ են զգացվել, նրա վերջին հերթապահությունը եղել է մարտի 31-ին, Գոգիտիձեն ասել է, որ Շտապ օգնության ծառայության այլ աշխատակիցների վարակման հավանականությունը չի բացառում:

Հայտնի է, որ բժշկուհին վարակվել է ամուսնուց, ով աշխատում է Կենտրոնական բանկի պահոցում, նա ապրիլի 2-ին վարակված 7 աշխատակիցներից մեկն է:

Վարակված բուժաշխատողի հետ շփված բուժանձնակազմը ինքնամեկուսացվել է: Դեռևս պարզ չէ՝ կան արդյոք վարակվածներ՝ այն կանչերի դեպքում, երբ բնակիչներին տվյալ բժիշկն է սպասարկել: Հիշեցնենք՝ Վրաստանում սա բուժաշխատողի վարակի առաջին դեպքը չէ: Մարտի 30-ին Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույրը վարակվել էր հոգեկան խանգարումներ ունեցող կորոնավարակակրից։