Մադոննան 1 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ դեղամիջոց գտնելու գործին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News       

Մադոննա

 Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Բիլ Գեյթսի և իր կնոջ Մելինդայի (Bill & Melinda Gates Foundation) հիմնադրամին, որը զբաղվում է կորոնոավիրուսի դեմ դեղամիջոցների փնտրտուքով:  Այս մասին գրել է РИА Новости-ն։

Իր կայքում երգչուհին հայտարարել է, որ միանում է Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի հիմնադրամի ջանքերին: Նա հավելել է, որ մեծ շնորհակալություն ու ուժ է փոխանցում բժիշկներին, գիտնակններին ու մասնագետներին, ցուցաբերած օգնության համար։