Բաղրամյան գյուղում բախվել են BMW-ն, ՎԱԶ 21099-ն ու ՎԱԶ 211030-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News 

հասարակական

Ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Բերքանուշ գյուղից դեպի Ազատավան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհին՝ Բաղրամյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 41-ամյա Իշխան Պ-ի վարած Վազ 211030 մակնիշի 69 ՕP 009 համարանիշի, 35-ամյա Արմեն Ն-ի վարած Վազ 21099 մակնիշի 35 MD 789 համարանաիշի և 53-ամյա Խորեն Մ-ի վարած BMW մակնիշի 36 AM 592 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Իշխան Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։