Կոտայքի մարզում էլեկտրամոնտաժողը աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է և մահացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News 

հասարակական

Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ճանապարհահատվածում բարձրավոլտ (10 հազ. վոլտ հզորությամբ) էլեկտրասյան վրա տղամարդ է հոսանքահարվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ նրան ցած իջեցնելու համար, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները մեծ դժվարությամբ էլեկտրասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացուն, ով շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Սակայն ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա մինչ հիվանդանոց տեղափոխվելն է մահացել: Աղբյուրի տեղեկութուններով, մահացածը աշխատում էր «Արև Քոնսթրաքշն» ՓԲԸ-ում, որպես էլեկտրամոնտաժող և դեպքի վայր են ժամանել նաև նշված ՓԲԸ-ի ներկայացուցիչները: