2017-ից համարանիշեր կեղծելու համար հետախուզվողը կամավոր բաժին է ներկայացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

հետախուզում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 3-ին՝ ժամը 14.00-ին, կամավոր բաժին է ներկայացել Արման Մ․-ն, որը 2017 թ. մայիսի 30-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: