Վերակենդանացման բաժանմունքում բուժվում է 25 վարակակիր, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

հ

«Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք»։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 4-ին ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի 34 նոր դեպք է հաստատվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը 770 է։  Ապաքինվածների թիվը՝ 43 է, փաստացի բուժվողները՝ 720, բացասական թեստերը՝ 3477։ Գրանցվել է մահվան 7 դեպք։