Սա ռուբիկոն է, սահմանագիծ. օրենքը գաղտնալսման մասին չէ, բայց համոզիչ էլ չէ. իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Իրավապաշտան Վարդան Հարությունյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում կարծիք է հայտնել, ըստ որի՝ մարդկանց տեղորոշելու մասին օրենքը ներկայացնելիս իշխանությունը չկարողացավ հանրությանը համոզել, որ ստիպված պետք է գնա այդ քայլին, փոխարենը ասում էին, որ անում են դա վիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Վարդան Հարությունյանը վստահ է, որ ինքնամեկուսացումը շատ ավելի լուրջ գործիք է, քան այն, ինչ այս օրենքով իշխանությունը փորձում է ունենալ իր ձեռքում։

«Սա ռուբիկոն է, սահմանագիծ։ Իշխանություններն օրենքն ընդունեցին այս արտակարգ դրության պայմաններում, և գալիք արտակարգ դրության պայմաներում արդեն հեշտորեն կկարողանան դիմել նույն քայլին»,- ասել է իրավապաշտպանը:

Շարունակությունը՝ տեսանյութում։