Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

ю

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ երեկ այցելել էինք Արտաշատի բժշկական կենտրոն, որն, ինչպես հայտնի է, օրեր առաջ վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտներին:

Նախարարի հետ ծանոթացել ենք ծառայությունների մատուցման ընթացքին։ Նշեմ, որ ԲԿ-ում բժշկական օգնության կազմակերպումը բարձր մակարդակով է կատարվում, պացիենտների բուժման համար ստեղծված են բոլոր պայմանները, նախարարի գնահատմամբ էլ՝ այն լիովին համապատասխանում է ԱՀԿ պահանջներին։

‼Նշեմ նաև, որ Կենտրոնում հիվանդանոցային բուժում ստացող պացիենտները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական և հիգիենիկ պարագաներով, նրանց տրվում է 3-անգամյա սնունդ:

Շնորհակալություն եմ հայտնում մեր հերոս բուժաշխատողներին՝ ամենաօրյա սրտացավ աշխատանքի համար։ Սիրելի քաղաքացիներ, հիշեք՝ նրանք օր ու գիշեր աշխատում են հանուն ձեր առողջության։

Դուք էլ մնացեք տանը հանուն նրանց»,- գրել  է նա։