Բագրատունյաց պողոտայի շենքի քարերը պոկվել-ընկել են. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

բագրատունյացպողոտա

Ապրիլի 4-ին՝ ժամը 16:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի քարերը պոկվում և ընկնում են: Այս մասին հայտնում է ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել են Բագրատունյաց պողոտայի թիվ 11ա շենքի 5-րդ հարկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 2 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: