ՌԴ-ում 235 երեխայի մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դեպք. ТАСС

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

երեխա

ՌԴ-ում գրանցվել է երեխաների շրջանում կորոնավիրուսային հիվանդության 235 դեպք: Նրանցից 17-ի մոտ թոքաբորբ է: «Ծանր» վիճակում գտնվող երեխաներ չկան, սակայն սուր շնչառական վիրուսային հիվանդության մեղմ ու չափավոր ընթացք առկա է 41 երեխայի մոտ, փոխանցում է TACC-ը:

«Մեր բոլոր միջոցառումները ուղղված են թե՛ երեխաներին, թե՛ միջին տարիքի անձանց պաշտպանելուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՌԴ-ում ապրիլի 4-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4.731 դեպք, 333 մարդ ապաքինվել է: Վարակման դեպքերը մեծ մասամբ գրանցվել են Մոսկվայում(3 357): Մոսկվայի ժամանակով ժամը 11։00-ի դրությամբ օպերշտաբի տվյալներով ՝ վիրուսից մահացել է 43 մարդ: