Վրաստանում մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 8-ով, հասնելով՝ 170-ի. Ալիք Մեդիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

վրաստան

Վրաստանում ապրիլի 5-ի ժամը 10:30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8-ով, հասնելով՝ 170-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում, փոխանցում է «Ալիք Մեդիան»:

Երկրում աճել է նաև ապաքինվածների թիվը, որոնք այս պահի դրությամբ 36-ն են:

Երեկ Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Մահացածը 79 ամյա կինը կորոնավիրուսին զուգահեռ ունեցել է սուր շնչառական անբավարարություն, սրտի հետ կապված մի շարք հիվանդություններ և սեպսիս:

Կարանտինային գոտում այս պահին գտնվում է 5067 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 330 պացիենտ: