Իրավիճակն աննախադեպ է. ՈւԵՖԱ-ն հայտնել է ՉԼ-ի եզրափակչի անցկացման ժամկետների մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ուեֆա

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը վերջնաժամկետ է սահմանել եվրոպական ֆուտբոլային առաջնությունների ավարտի համար, ինչպես նաև խոսել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի ավարտի տարբերակների մասին: Այս մասին հաղորդում է «Корреспондент»-ը:

«Հավանականություն կա, որ մենք չկարողանանք վերսկսել մրցաշրջանը։ Դա կախված է շատ երկրների կառավարություններից։ Բայց մրցաշրջանը Եվրոպայում, ինչպես նաև եվրագավաթները ՝ Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան, պետք է ավարտվեն մինչև օգոստոսի 3-ը»:

Չեֆերինը հավելել է նաև, որ այժմ իրավիճակն աննախադեպ է, ուստի պետք է ճկուն լինել։

«Օգոստոսին ու սեպտեմբերին արդեն շատ ուշ կլինի: Հնարավոր է՝ ամեն փուլում երկուսի փոխարեն մեկ հանդիպում անցկացնենք»: Նա պարզաբանել է, որ, ամենայն հավանականությամբ, վիճակահանությամբ կորոշվի,թե որ թիմը կխաղա սեփական հարկի տակ, որը` մրցակցի՝ հավելելով, որ, հավանաբար, բոլոր խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի: