Կորոնավիրուսի դեպքեր չգրանցելու շնորհիվ իսպանական փոքրիկ քաղաքը հայտնի է դարձել. NG

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Քաղաք

Իսպանիայի հարավում գտնվող իսպանական փոքրիկ քաղաք Սաարա դե լա Սիեռան անսպասելիորեն հայտնի է դարձել նրանով, որ այնտեղ մինչ այժմ կորոնավիրուսով վարակված մարդիկ չկան: Այս մասին հայտնում է National Geographic-ի տելեգրամյան ալիքը:

Դեռևս մարտին նա վտարել էր բոլոր զբոսաշրջիկներին և գրեթե ամբողջությամբ մեկուսացել աշխարհից։ Շաբաթը երկու անգամ այնտեղ անցկացվում է փողոցների ախտահանում, իսկ մթերքները բոլորին բաժանում են ընդամենը երկու մարդ:

Նշենք, որ այս պահին Իսպանիայում կա կորոնավիրուսի գրանցված 126168 դեպք, որից 11947-ը՝ մահվան ելքով: Վիրուսից վերականագնվել է 34219 մարդ: