Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. վրաերթի հետևանքով 30 գառ տեղում սատկել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

վթար

Արարատի մարզում ապրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: Ժամը 22:00-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Աշոտ Գ.-ն Գինեվետ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan X-Trail մակնիշի 69 MQ 999 համսարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մեծ թվով գառների:

Գառներից 30-ը տեղում սատկել են, մի մասն էլ՝ վնասվածքներ է ստացել:

Ոստիկանությունը պարզում է գառների տիրոջ ինքնությունը: