Մենք ռեցեսիայի մեջ ենք. ԱՄՀ-ն պատրաստ է պատերազմի համար պահուստից 1 տրիլիոն դոլար փոխանցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ահմ

Համաշխարհային տնտեսության իրավիճակն ավելի վատ է, քան 2008-2009 թվականների ճգնաժամի ժամանակ, հայտարարել են ԱՄՀ-ում: Վիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով հիմնադրամը երկու անգամ կավելացնի արտակարգ ֆինանսավորման չափը ՝ հասցնելով մինչև 100 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է РБК-ն: 

«Մենք ԱՄՀ-ի պատմության մեջ երբեք ականատես չենք եղել դեպքի, երբ համաշխարհային տնտեսությունը կանգ առնի։ Մենք ռեցեսիայի մեջ ենք»:

Գեորգիևայի խոսքով ՝ կորոնավիրուսի թողած հետևանքներից ամենից շատ տուժում են զարգացող երկրները, քանի որ նրանք «ավելի քիչ ռեսուրսներ ունեն այդ կրկնակի՝ առողջապահության և տնտեսական ճգնաժամից պաշտպանության համար»:

«Պատերազմի համար պահուստային հիմնադրամում մենք ունենք 1 տրիլիոն դոլար (930 միլիարդ եվրո), և մենք վճռական ենք դրանք օգտագործել՝ ըստ անհրաժեշտության» - ասել է ԱՄՀ ղեկավարը։