Ծեծել են պետգույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն»-ի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ծեծ

Երևանի Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, ապրիլի 2-ին ծեծի է ենթարլվել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի հաղորդմամբ՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ նրան իջեցրել է մեքենայից, ապա նա և ընկերներն անհիմն վիճաբանել են ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, վնասել նրա մեքենայի կողային հայելին և պատճառել վնասվածքներ, ապա հեռացել։

Մաշտոցի ոստիկանները ձեռնարկում են ահրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Mercedes-ի վարորդին և ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ: