Հայտնում եմ, որ երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն. ԱՆ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

սմբատյան

«Ի պատասխան շրջանառվող որոշ խոսակցությունների՝ հայտնում եմ, որ երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն»: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

«Պարզապես, հաշվի առնելով այն փաստը, որ ամեն օր աշխատանքի բերումով գտնվում եմ այն բժշկական հաստատություններում, որտեղ իրականացվում է կորոնավիրուսային հիվանդության բուժօգնություն եվ սպասարկում, սահմանափակել եմ շփումս տարեց և (կամ) քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց հետ, այդ թվում՝ ընտանիքիս անդամների: Որևէ հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում»,- նշել է փոխնախարարը: